Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Օպերային թատրոնը հարուստ է խաղացանկային ներկայացումներով

Օպերային թատրոնը հարուստ է խաղացանկային ներկայացումներով
04.11.2014 | 12:41

Նոյեմբեր ամիսը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հարուստ է խաղացանկային ներկայացումներով:

Նոյեմբերի 6-ին կներկայացվի Ջ. Վերդիի ստեղծագործություններից մեկը՝ «Տրուբադուր» օպերան (դիրիժոր՝ Հ. Արզումանյան):
Խաչատրյանական «Սպարտակ»-ը հանրապետության գլխավոր թատրոնի բեմում կլինի նոյեմբերի 8-ին: Գլխավոր դերերում հանդես կգան Ռուբեն Մուրադյանը, Գրիգոր Գրիգորյանը, Աննա Կոստանյանը, Զավեն Հարությունյանը, իսկ Ֆրիգիայի դերում առաջին կատարումով կներկայանա Սոնա Վարդանյանը (դիրիժոր՝ Աթանես Առաքելյան):
Նոյեմբերի 11-ին նախատեսված են Ս. Ռախմանինովի «Ալեկո» օպերան և Դաշնամուրի համար կոնցերտը: Ա. Սպենդիարյանի երկու գործողությամբ «Ալմաստ» օպերան բեմում կլինի նոյեմբերի 13-ին: «Ալմաստ»-ը Ալեքսանդր Սպենդիարյանի թողած երաժշտական ժառանգության և անցած ստեղծագործական ուղու զարգացման գագաթնակետն է համարվում` այսօր էլ իր արժանի տեղը զբաղեցնելով Հայաստանի օպերային թատրոնի մշտական խաղացանկում։

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ